Իրանում ներկայացրել են կառավարվող բարձրճշգրիտ հրթիռների երեք նոր մոդել
Իրանում օգոստոսի 6-ին ներկայացրել են սեփական արտադրության կառավարվող բարձրճշգրիտ հրիռների եւ բարձրճշգրիտ հրթիռների նոր մոդելներ: Այդ մասին հայտնել է «Մեհր» գործակալությունը:
Շնորհանդեսին Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել է. «Չնայած Ամերիկայի Մեծ չարագործի եւ նրա վարձկանների չարությանն ու դավադրություններին, պաշտպանության նախարարությունն առանց վարանումների անհրաժեշտ պահին կպաշտպանի Իսլամական Հանրապետությունը»:
«Օդ-օդ» դասի կառավարելի բարձր ճշգրտության հրթիռների նոր մոդելների մշակման համար պատասխանատու են Իրանի պաշտպանության նախարարության եւ Iran Electronics Industries ընկերության մասնագետները: Ինչպես նշված է, Yasin հրթիռը հանդերձված է ծալովի թեւով եւ կարող է արձակվել անօդաչուից կամ կառավարվող թռչող ապարատից: Դրա թռիչքի հեռվությունը կազմում է 50 կիլոմետր: Ghaem հրթիռը ջերմային ուղղորդմամբ է: Մշակողների խոսքով՝ այն կարող է թիրախները ոչնչացնել առավելագույնը 50 սանտիմետր շեղմամբ:
Balaban հրթիռի թռիչքը կարելի Է կառավարել սենսորների եւ GPS-ի միջոցով, հաղորդել է «Ինտերֆաքսը»: