
Թրամփն օգոստոսի 7-ին կայցելի Էլ Պասո, որտեղ հրաձգությունից 22 մարդ է զոհվել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 7-ին կժամանի Էլ Պասո (Տեխասի նահանգ), որտեղ օգոստոսի 3-ին հրաձգությունից 22 մարդ է զոհվել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Էլ Պասոյի քաղաքագլուխ Դի Մարգոն:
«Նախագահ Թրամփը զանգահարել է ինձ, խոսակցության ընթացքում նա շատ սիրալիր էր»,- ասել է քաղաքապետը: «Նա այստեղ կգա չորեքշաբթի»,- հավելել է նա: Քաղաքագլուխը նաեւ նշել է, որ մտադիր է խնդրել նախագահին՝ «աջակցություն ցուցաբերել՝ գործի դնելով հասանելի բոլոր դաշնային ռեսուրսները»:
Անցած շաբաթ օրը տղամարդը կրակ է բացել Էլ Պասոյի Cielo Vista առեւտրի կենտրոնի տարածքում գտնվող Walmart խանութում: Զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ ութ մեքսիկացի, վիրավորվել է ավելի քան 20 մարդ, ոստիկանությունը բռնել է հարձակվողին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: