Բրյուսելը համակերպվել է կոշտ «բրեքսիթի» մտքին. Daily Telegraph, Guardian
Եվրամիության ղեկավարությունը կարծում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու առավել հավանական սցենարն այս պահին «կոշտ բրեքսիթն» է՝ առանց ամեն կարգի համաձայնությունների: Այդ մասին գրում են Daily Telegraph-ը եւ Guardian-ը, որոնց հայտնի են դարձել Եվրահանձնաժողովի պաշտոնյաների եւ Եվրամիության 27 երկրների այն դիվանագետների միջեւ հանդիպման մանրամասնությունները, որոնք պատասխանատու են «բրեքսթի» համար, տեղեկացնում է BBC-ին:
Ինչպես գրում են հրատարակությունները, բառացիորեն մինչեւ անցյալ շաբաթ Բրյուսելում իշխում էր այն կարծիքը, թե հոկտեմբերին «բրեքսիթին» նվիրված հերթական գագաթնաժողովում Բրիտանիան կխնդրի հերթական հետաձգման մասին:
Բայց անցյալ շաբաթ Բորիս Ջոնսոնի հատուկ խորհրդական Դեւիդ Ֆրոսթի հետ կայացած հանդիպումից հետո Եվրամիության ներկայացուցիչների համար ակնհայտ է դարձել, որ Բրիտանիան չունի ոչ մի «Բ» պլան, զիջումների ոչ մի պատրաստակամություն, այլ կա սոսկ «Ա» պլանը՝ «անպայմանագիր բրեքսիթը»:
Բրյուսելը զարմանք է ապրում, որ մինչ օրս երկրի նոր վարչապետը չի հանդիպել ո՛չ Եվրամիության ղեկավարներից որեւէ մեկի, ո՛չ էլ ԵՄ-ի երկրների ղեկավարության հետ, ինչը, նրանց կարծիքով, նրա՝ փոխզիջումներին պատրաստ չլինելու նշան է:
Ինչպես գրել է Daily Telegraph-ը, դիվանագետները հնդիպմանը խոստովանել են, որ այլեւ չի կարելի հուսալ, որ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները՝ «կոշտ բրեքսիթի» հակառակորդները, կկարողանան այն կանխել: Հանդիպմանը Ֆրոսթը հայտարարել է, որ Եվրամիությունից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան պլանավորում է համաձայնության գալ ազատ առեւտրի շուրջը: Բայց, թերթի տեղեկություններով՝ ի պատասխան Բրյուսելը կպահանջի 39 միլիարդ ֆունտի վճարում «բրեքսիթի համար» եւ իռլանդական «բեքստոպի» հարցի լուծում: