Բաժիններ՝

Ֆիլիպինների իշխանությունները դենգե տենդի համաճարակ են հայտարարել երկրում

Ֆիլիպինների առողջապահության նախարարությունը դենգե տենդի համաճարակ է հայտարարել զոհերի վիթխարի քանակի պատճառով: Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ 2019 թվականի սկզբից երկրում արդեն արձանագրվել է դենգեով վարակման 146 հազար դեպք, իսկ դրա հետեւանքներից մահացել է 622 մարդ: Նշվում է, որ դա 98 տոկոսով բարձր է անցյալ տարվա ցուցանիշներից: Համաճարակի հայտարարումից հետո երկրում կանցկացվեն ամենավարակված շրջաների հայտնաբերման եւ այնտեղ դրա տարածման հակազդման հատուկ միջոցառումներ:

Հավելենք, որ դենգե տենդը տրանսմիսային վիրուսային էտիոլոգիայի վտանգավոր հիվանդություն է: Տարածվում է արեւադարձային եւ մերձարեւադարձային կլիմայով երկրներում, մասնավորապես, Հնդկաստանում, Չինաստանում, Թաիլանդում, Ինդոնեզիայում, Մալայզիայում, Մյանմայում, Վիետնամում, Սուդանում, Մոզամբիկում, Հոնդուրասում, Կոստա Ռիկայում, Բրազիլիայում եւ Ֆիլիպիններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս