
Ղրղզստանում կալանք են դրել Աթամբաևի կառուցած մզկիթի վրա

Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը կալանք է դրել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կառուցած մզկիթի վրա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում:
Ինչպես ճշտել են հսկողական մարմնում, զինվորական դատախազության կողմից նախկին նախագահի նկատմամբ քրեական գործերի հետաքննության ընթացքում պարզվել է, որ «Ապրիլի 7-ի հերոսներին» մզկիթը կառուցվել է Աթամբաեւի կողմից: Հողամասը, որտեղ այն գտնվում է, գրանցված Է «Ֆորում» գիտա-արտադրական ֆիրմայի անունով, որը փաստորեն պատկանում է Աթամբաեւին:
Գլխավոր դատախազության տվյալներով՝ ներկայում հետաքննությամբ պարզվում են այն դրամական միջոցների աղբյուրները, որոնցով պետության նախկին ղեկավարը կառուցել է մզկիթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: