Բաժիններ՝

«Մենք գտնվում ենք շատ ավելի ծանր իրադրության մեջ, քան 10-15 տարի առաջ». Անա Բրնաբիչ

Կոսովոյի եւ Մետոքիայի հարցի լուծումը հնարավոր է սոսկ փոխզիջման միջոցով: Սեպտեմբերի 16-ին Blic թերթում հրապարակված հարցազրույցում նման վստահություն է հայտնել Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը։

«Փոխզիջումային լուծումը Կոսովոյի հարցի միակ հնարավոր լուծումն է, որի շնորհիվ թե՛ մեկ եւ թե՛ մյուս կողմը կստանա կայուն, երջանիկ ապագա, երկարաժամկետ խաղաղություն եւ բարգավաճում»,- նշել է նա: Ըստ որում, նախարարների կաբինտեի ղեկավարի կարծիքով՝ Սերբիան պետք է ստանա «հնարավորինս առավելագույնը, իսկ կորցնի նվազագույնը»:
Բրնաբիչը հիշեցրել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը «քաղաքական արիություն ունեցավ առաջադրելու սերբերի եւ ալբանների համաձայնության հարցը, չնայած այն բանին, որ Սերբիայում մեծամասնությունը դեմ էր»:

«Դա ծանր, հասարակական համակրանքը չվայելող, բայց միեւնույն ժամանակ միակ ճիշտ եւ պատասխանատու որոշումն էր: Դրանով ցույց տրվեց մտահոգությունն ապագա սերունդների մասին, քանի որ գոյություն ունի վտանգ, որ սառեցված հակամարտությունը մի օր գլուխ կբարձրացնի: Ցավոք, շատ հնարավորություններ են բաց թողնվել, մենք գտնվում ենք շատ ավելի ծանր իրադրության մեջ, քան 10 – 15 տարի առաջ»,- ասել է Բրնաբիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս