Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 200,2 միլիոնը, հետեւում է իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա ՏԱՍՍ-ի հաշվարկներից։
Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գները երկրորդ ամիսն անընդմեջ իջնում են:
Երեք մետր երկարություն ունեցող կատարավոր կոկորդիլոսն Ավստրալիայի հյուսիս-արևելքում հարձակվել է Լոկհարթ գետում ձուկ որսացող զինվորականի վրա:
«Հայաստանի առաջարկը՝ ռուս սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, հակասեց ռուսական շահերին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ օրերս հրապարակված հայտարարությանը։
Ամերիկյան հետախուզական գործակալությունները հնարավորություն են ստացել օգտվելու վիրուսների նմուշների տվյալների բազայից, որոնք ուսումնասիրվել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում, եւ այժմ վերլուծում են ստացած տեղեկատվությունը: Այդ մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով բազմաթիվ իրազեկ աղբյուրների:
Պակիստանի 106-ամյա բնակչուհին բուժվել է կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակվելուց հետո:
Իրաքը դադարեցնում է դեպի Բելառուս բոլոր ուղևորափոխադրումները:
Փարիզում մեկնարկել է բողոքի ակցիա՝ ընդդեմ սանիտարական անցաթղթերի կիրառման:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Նիկ Քարթերը դիմել է Աֆղանստանին սահմանակից երկրներին՝ կոչ անելով համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրում բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է:
Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հոկտեմբերի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրել է գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևի թեկնածությունը:
Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ կապված այդ երկրում վտանգավոր իրավիճակի առկայության հետ:
Էգեյան ծովում՝ Հունաստանի ափերին մոտ 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Հունաստանում հրշեջները պայքարում են հրդեհների 98 օջախներ մարելու համար:
ԱՄՆ-ի մի խումբ ազդեցիկ գործարարներ դիմել են երկրի վարչակազմին, կոչ անելով՝ վերսկսել առեւտրական բանակցությունները Չինաստանի հետ եւ նվազեցնել ներմուծման սակագները, որոնք, նրանց կարծիքով, արգելակում են ԱՄՆ-ի տնտեսության զարգացումը:
ԱՀԿ-ի վիճակագրությունը հաշվի է առնում վարակվածների և մահացածների մասին միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունները, որոնք տրամադրվում են պետությունների կողմից:
Օգոստոսի 8-ին կարող է արեւադարձային փոթորիկ հասնել Տոկիո Օլիմպիական խաղերի փակման օրը: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի խոսնակ Մասա Տակայան:
ԿԺԴՀ-ի արեւելյան ափին տեղատարափ անձրեւները հանգեցրել են հեղեղման, ինչի հետեւնքով վնասվել է 1,1 հազար տուն, տարահանվել է շուրջ հազար մարդ: Օգոստոսի 6-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Virgin Galactic ընկերությունն սկսում է տոմսեր վաճառել «տիեզերական զբոսաշրջիկներին». մեկ տեղի գինը մեկնարկում է 450 հազար դոլարից։
Կարիբյան Սենտ Վինսենտ եւ Գրենադիններ կղզի պետության իշխանությունները Բժիշկների հանձնարարականներով վարչապետ Ռալֆ Գոնսալվեսին, որն օգոստոսի 5-ին վիրավորվել է բողոքի ակցիաների ժամանակ, ուղակել են Բարբադոս բուժում անցնելու համար: Այդ մասին հայտնել է տեղական News784 նորությունների պորտալը։
«Հռետորաբանության կոշտացման մյուս պատճառն այն է, որ որոշակի աջակցություն են ստացել դրսից. օրինակ՝ Ֆրանսիան է կիսում Հայաստանի դիրքորոշումը և դեմ է Սյունիքով միջանցքի բացմանը։ Դրանից բացի, անուղղակի աջակցություն կա նաև Իրանից։ Հենց այս աջակցություններն են նաև պատճառը, որ մեր Պաշտպանության նախարարությունը սկսել է խոսել ավելի խիստ»,- ասաց Հրանտ Միքայելյանը՝ նշելով, որ չի կարծում, որ ՊՆ-ի դիրքորոշման փոփոխությունը որևէ կերպ կապված է նախարարի փոփոխության հետ։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն անդրադարձավ ՌԴ վերոնշյալ որոշմանը և ՌԴ հարավկովկասյան նոր քաղաքականությանը: Նա ասաց, որ ՌԴ ԱԳՆ որոշումը պետք է դիտարկել քաղաքական-իրավական հարթության մեջ, կան շատ նուրբ ու սկզբունքային հարցեր. Ռուսաստանը փորձում և ձգտում է գործել միայն իրավական շրջանակի սահմաններում, կա՞ նման իրավական փաստաթուղթ, որը կարգավորում է նման հարցը, ոչ, գոյություն չունի, իսկ հնարավո՞ր է նման փաստաթղթի ձևավորում, հնարավոր է:
ԱՄՆ-ի իշխանությունները Բրազիլիային առաջարկել են աջակցություն ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերոջ կարգավիճակ ստանալու հարցում: Օգոստսի 5-ին այդ մասին հայտնել է Folha de S.Paulo թերթը՝ վկայակոչելով հարավամերիկյան հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրներ:
Մոսկվան գնահատում է Թուրքիայի դիրքորոշումը C-400 զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) գնելու վերաբերյալ, լուրջ ներուժ է տեսնում Անկարայի հետ համագործակցության զարգացման համար, պրոֆիլային գերատեսչությունները շփման մեջ են գտնվում այդ հարցի շուրջ:
Վարակի տարածման հակազդման ռազմավարությունը մշակվել է դեռևս 2005 թվականին։ Այդ ժամանակ երկրի իշխանությունները վախենում էին SARS կորոնավիրուսից և նրա հարուցած ծանր սուր շնչառական համախտանիշից:
Մաղթում եմ Հայաստանին բարգավաճում և հզորացում, իսկ ժողովրդին` երջանկություն և բարեկեցություն»:
Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել է 23-ի, շուրջ 300 հազար մարդ տարհանվել է: Այդ մասին հաղորդել է India Today տեղական հրատարակությունը:
«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 6-ին հարձակում են ծավալել Շիբերղան քաղաքի՝ Աֆղանստանի հյուսիսի Ջաուզջանի նահանգի վարչական կենտրոնի վրա: Իչպես հայտնել է TOLO News հեռուստաալիքը, քաղաքում կատաղի մարտեր են ընթանում։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, թե ՌԴ նախագահ Պուտինը պայմանավորվել էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի 5 շրջան հանձնվեր Ադրբեջանին՝ լուծելով Արցախի հարցը և ճանապարհ բացել Ադրբեջանի՝ դեպի ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամակցում։