
Բլինքենը կժամանի Իսրայել, այնուհետև կհանդիպի Պաղեստինի նախագահի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հոկտեմբերի 12-ին կժամանի Իսրայել, որպեսզի ցույց տա Վաշինգտոնի աջակցությունը երկրին։ Նա նաև հանդիպում կունենա Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Լրատվամիջոցը նաև նշում է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իսրայելի, ՄԱԿ-ի և Եգիպտոսի հետ, որպեսզի հնարավոր լինի բնակչության համար ապահովել Գազայի հատվածից դուրս գալու միջանցքներ։
Պաղեստինի քաղաքական ղեկավարությունը բաժանված է Հորդանան գետի արևմտյան ափին իշխող Մահմուդ Աբբասի «Ֆաթահ» կուսակցության և Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ-ի միջև։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը մեծամաշտաբ հարձակում է սկսել Իսրայելի դեմ, որից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին։ Իսրայելական կողմը հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 1200-ի, նրանց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Գազայի հատվածում ևս զոհերի թիվը 1200 է։ ՀԱՄԱՍ-ն առնվազն 150 պատանդ է պահում Գազայում։