
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության հարցով նիստ կանցկացնի

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 12-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող հակամարտությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ի հրապարակումը։
Նիստի անցկացումը նախաձեռնել է Բրազիլիան, որն այժմ նախագահում է ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Բրազիլիայի արտգործնախարարն ընդհատել է իր ասիական շրջագայությունը, որպեսզի մեկնի Նյու Յորք՝ հանդիպմանը։
15 անդամներից կազմված Անվտանգության խորհուրդը փակ դռների հետևում հանդիպում էր անցկացրել նաև հոկտեմբերի 8-ին՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հաջորդ օրը։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և ինտենսիվ հարվածներ է հասցնում Գազայի հատվածում գտնվող հարյուրավոր թիրախների։ Զոհերի թիվը երկու կողմերում գերազանցել է 2300-ը