
Թուրքիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Իսրայելի և Պաղեստինի հակամարտության կարգավորման գործում․ Էրդողան

Թուրքիան պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը, այդ թվում ՝ միջնորդական առաքելությունը, Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության ապաէսկալացման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել, ներառյալ միջնորդությունը և «արդար արբիտրաժը», որպեսզի մեր տարածաշրջանը որքան հնարավոր է շուտ դուրս բերենք ստեղծված իրավիճակից»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև կոչ է արել տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր միջազգային դերակատարներին անհրաժեշտ ջանքեր գործադրել իրավիճակի ապաէսկալացման համար: