Արցախցուն տնավեր արեց, հիմա էլ անտեսի է մատնել

Մենք զրկվել ենք մեր հազարամյա հայրենիքից, հայ ժողովրդի արցախյան հատվածը ենթարկվել է ցեղասպանության և բռնի տեղահանության, թշնամին տիրացել է մեր ազգային հարստությանը։

Այս ամենը տեղի է ունեցել Նիկոլի վարչախմբի լուռ անգործության պայմաններում։ Եվ այսքանից հետո նա դեռ համարձակվում է ասել, թե անարդար է մեղադրանքը, որ իրենք Արցախին մենակ են թողել։

Պատմական աղետի այս մասշտաբներն այսօր որևէ մեկը չի կարող ամբողջապես վավերագրել։ Մեկ ընտանիք էլ որ տարերային աղետի հետևանքով անօթևան է մնում, այդ մասին գրվում է, բարձրաձայնվում, միջոցներ են հավաքվում։

Հիմա պատկերացրեք՝ 105 հազար մարդ մի քանի օրում տունուտեղ է կորցնում, ունեցվածք, ընտանիքի անդամներ, ու որևէ բան փրկել չկարողանալով՝ ժամերի ընթացքում ինքնաձիգի փողի տակ ստիպված լքում է հայրենի բնակավայրը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս