Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «175-ը 175-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանը Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է 175 ռուս զինծառայողների, փոխարենը փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերի 175 ռազմագերիներ։ Ինչպես հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, վերադարձվել են նաև Ուկրաինայում ապօրինի պահվող Կուրսկի մարզի յոթ բնակիչներ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ապրիլի 11-ին կիևյան վարչակարգի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել են 175 ռուս զինծառայողներ։ Փոխարենը փոխանցվել են Ուկրաինայի ԶՈւ 175 ռազմագերիներ։ Վերադարձվել են նաև կիևյան վարչակարգի կողմից ապօրինի պահվող Ռուսաստանի Դաշնության յոթ քաղաքացիներ՝ Կուրսկի մարզի բնակիչներ, որոնք կտեղափոխվեն տուն»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։

Պաշտպանության նախարարությունում նշել են, որ ԱՄԷ-ն միջնորդ է հանդես եկել Ուկրաինայից ռուս զինծառայողների վերադարձի հարցում։

«Ռուս զինծառայողներին գերությունից վերադարձնելիս հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր են գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները», – հայտնել են գերատեսչությունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930