Թրամփը զգուշացրել է Չինաստանին Իրանին զենք չմատակարարելու վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Չինաստանին Իրանին հիպոթետիկորեն զենք մատակարարելու վերաբերյալ։
«Եթե Չինաստանն անի դա, կարող է մեծ խնդիրներ ունենալ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տան Հարավային մարգագետնում։
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունը ավելի վաղ հերքել էր CNN հեռուստաալիքի պնդումներն այն մասին, թե Չինաստանն իբր նախատեսում է Իրան հակաօդային պաշտպանության միջոցներ մատակարարել հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։



