Իրանը պատրաստ է արդար գործարք կնքել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է հավասարակշռված և արդար գործարքի Միացյալ Նահանգների հետ, և Թեհրանի շահերը մնում են կարմիր գիծ, Պուտինի հետ զրույցում հայտարարել է Իրանի նախագահը։ Հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Իրանի նախագահի մամուլի ծառայությանը։
«Իրանը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հավասարակշռված և արդար համաձայնագրի հասնելուն, որը Մերձավոր Արևելքում կապահովի երկարատև խաղաղություն և անվտանգություն»,- ասել է Փեզեշքիանը։
Նա նաև նշել է, որ իրենց կարմիր գիծը Իրանի ժողովրդի ազգային շահերն ու իրավունքներն են։



