Հայ ժողովուրդը չտեսա՞վ Սիրիայի բախտը. թե մենք իմաստնություն և փորձ պետք է քաղենք միայն սեփական սխալներից, մենք կկործանվենք. Վարդան Խաչատրյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում կրոնագետ, սոցիոլոգ և փիլիսոփա Վարդան Խաչատրյանը խոսեց Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման մասին: Վերջինս նկատեց՝ Փաշինյան-Պուտին հանդիպումներից դա, թերևս, ամենակոշտն էր. դա էր հուշում հանդիպման լեյտմոտիվը:
«Եվրոպան հասկանում է, որ ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները վտանգված են: Էս դեպքում Եվրոպան ապագա վերելքի հավակնություններ կարող է ունենալ միայն Չինաստանի միջոցով, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի վրայով, ինչից ելնելով՝ մենք պետք է հաշվի առնենք մեր հնարավոր քայլերը: Արդյո՞ք սա մեր շահերի հետ համադրելի է»,- ասաց Վարդան Խաչատրյանը:

ԱԺ նախկին պատգամավորը տարակուսեց՝ հայ ժողովուրդը չտեսա՞վ Սիրիայի բախտը: Եթե մենք իմաստնություն և փորձ պետք է քաղենք միայն սեփական սխալներից, մենք կկործանվենք:
«Փաշինյանի ասած Եվրոպան ո՞րն է, և ո՞ւր է ուզում նա գնալ: Որևէ վերլուծական փաստաթուղթ կա՞, կա՞ վերլուծություն, որ, օրինակ, Գերմանիայի, Ֆրանսիայի կամ Ավստրիայի տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ մենք կարող ենք այնտեղ ներկայություն ունենալ»,- ասաց Վարդան Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:



