Թուրք լրագրող. ամերիկացիների և իրանցիների միջև բանակցությունները քիչ է մնացել վերածվի ծեծկռտուքի
Ամերիկացիների և իրանցիների միջև բանակցությունները քիչ է մնացել վերածվի ծեծկռտուքի։ Այս մասին հայտնել է թուրք լրագրող Չեթիներ Չեթինը:
«Նշվում է, որ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի և Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆի միջև լարված բախում է սկսվել, որը քիչ է մնացել վերածվի ծեծկռտուքի՝ Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ լուրջ տարաձայնությունների պատճառով»,- նշել է նա:



