Հունգարիայում ընթանում են խորհրդարանական ընտրությունները
Հունգարիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։
Քվեարկությունը մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 6:00-ին (Երևանի ժամանակով ժամը 8:00-ին) ու կտևեն մինչև երեկոյան ժամը 19:00-ն (Երևանի ժամանակով ժամը 21:00-ն)։
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ ընտրողները քվեարկում են միամանդատ ընտրատարածքում թեկնածուի (որտեղ կբաշխվեն 199 տեղերից 106-ը) ու կուսակցության օգտին։
Ընտրություններին մասնակցում է հինգ կուսակցություն։ Երկու հիմնական մրցակիցներն են գործող վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդեսն» ու ընդդիմության առաջնորդ Պետեր Մագյարի «Տիսզան»։
Ըստ «Politico Poll of Pools» նախագծի, որը հավաքում է տարբեր հարցումների տվյալներ, «Տիսզան» կարող է հավաքել ձայների 50%-ը, իսկ «Ֆիդեսը»՝ 39%-ը։
Խորհրդարան մտնելու համար քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն 5% շեմը։



