Բաժիններ՝

Ամերիկյան կողմը չկարողացավ շահել Թեհրանի վստահությունը․ Ղալիբաֆ

Իրանը բանակցությունների ընթացքում առաջ քաշեց հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ որոշակի նախաձեռնություններ, սակայն ամերիկյան կողմը չկարողացավ շահել Թեհրանի վստահությունը, այս մասին ասել է իրանական պատվիրակության ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Բանակցություններից առաջ ես ընդգծել եմ, որ մենք ունենք անհրաժեշտ պարտաճանաչություն և կամք, սակայն նախորդ երկու պատերազմների փորձի պատճառով մենք չունենք վստահություն հակամարտող կողմի նկատմամբ», – գրել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակը իր X-ում:

Թեհրանը դիվանագիտությունը ռազմական պայքարի հետ մեկտեղ դիտարկում է որպես իրանական ազգի իրավունքների պաշտպանության մեթոդ և չի դադարեցնի ազգային պաշտպանության քառասուն օրվա ձեռքբերումներն ամրապնդելու ջանքերը:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ մի շարք էական քննարկումներ ունեցել են կողմերը, սակայն բանակցությունների արդյունքում համաձայնության չեն հասել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930