Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի դեմ «փափուկ պատերազմի» նպատակով Պակիստան պատվիրակություն ուղարկելու մասին
Իրանական պատվիրակությունը մեկնել է Պակիստան՝ մասնակցելու «փափուկ պատերազմին» և ԱՄՆ-ի կապիտուլյացիային հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Հաջի Բաբային, հայտնում է Fars-ը։
«Մեր երկրի պաշտոնատար անձինք փափուկ պատերազմ և պայքար են սկսել դիվանագիտության ոլորտում՝ ԱՄՆ-ի կապիտուլյացիային հասնելու համար։ Մնացած ամեն ինչն անընդունելի է երկրի համար»,- նշել է նա։
«Այսօր Իրանը կանգնած է աշխարհի չորս առաջատար տերությունների կողքին։ Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի պաշարների 20%-ը և գազի 35%-ը, ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է, և դրանով անցնելու վճարը պետք է գանձվի ռիալով։
Չնայած պատժամիջոցներին՝ իրանական նավթի արտահանումը գերազանցել է 1,6 միլիոն բարելը, և այսօր մեր երկրի նավթը գործնականում չի ենթարկվում պատժամիջոցների։ Իրանցի ժողովուրդը ոչ մի թիզ չի նահանջի իր պահանջներից»,- հավելել է Բաբային, հայտնում է Mehr-ը։



