ԱՄՆ-ն հերքել է. ամերիկյան պատվիրակությունն ամբողջությամբ հեռացել է Իսլամաբադից
Ամերիկյան պատվիրակությունից ոչ ոք չի մնացել Պակիստանում Իրանի հետ բանակցություններից հետո, հայտնում է CBS News-ը։
ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտնել են, որ Ջարեդ Քուշները, Սթիվ Ուիթքոֆը և տեխնիկական խումբը նույնպես հեռացել են Իսլամաբադից։ Նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վայրէջք է կատարել Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում՝ վառելիքի համալրման և Պակիստանից ԱՄՆ ճանապարհը շարունակելու համար։



