Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ մատնանշելով դրա միջոցով ընձեռվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները, տարածաշրջանում կայունությանը նպաստելու ներուժը:
Ադրբեջանն այս ցուցահանդեսին ներկայացել էր ստենդներով, որոնցում հայկական Արցախի դրվագներն էին, ու չկար այս ցուցահանդեսի որևէ կազմակերպիչ, որ արգելեր ցեղասպան Ադրբեջանին հիշատակել հայկական ժառանգությունը ցուցահանդեսում:
ՄԹ-ում Չինաստանի դեսպանությունը հայտարարել է, որ այս մեղադրանքները «լիովին անհիմն են»։
Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ-ի հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող 17 անձի։
Հեռախոսազրույցի մասին X սոցիալական հարթակում հայտնել է նաև Ժոզեպ Բորելը։
Բլինքենը նշել է, որ Ռաֆահում ցամաքային գործողությունը «ավելի կբարդացնի այնտեղ ապաստանած ավելի քան 1,4 միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչների վիճակը»։
Ըստ հրապարակման՝ կամրջին հարվածած բեռնանավը՝ «Դալի»-ն, նավարկում է Սինգապուրի դրոշի տակ։
Ըստ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի՝ Արևմուտքի երկրները սառեցրել են 300 միլիարդ դոլարի ռուսական պահուստներ։
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանի տարբեր զարգացումների վերաբերյալ: Պակաս ուշադրություն չի դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել մի շարք գործընթացներ։ Հայաստանը մյուս կողմից ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը։
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. այս մասին հունական Еkathimerini պարբերականի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ երբ Ֆրանսիան սրում է հռետորաբանությունն ու բարձրացնում է դիմակայության աստիճանը, հայտարարելով ընդհուպ Ուկրաինա զորք մտցնելու մասին, դա գործնականում նշանակում է «բաց դեմքով» սադրանք, երբ փաստացի կստացվի, որ ՆԱՏՕ-ն ինքն է ըստ էության պատերազմ հայտարարում Ռուսաստանին, հետեւաբար լեգիտիմացնում արդեն Ռուսաստանի ավելի սուր գործողությունները:
ԱԹՍ-ների հարձակման մասին տեղեկություններ են հայտնել նաև Սումիի և Նիկոլաևի մարզերից։
Մարտի 24-ին Al Mayadeen-ը հաղորդել էր, որ «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման կազմի մեջ մտնող շիաների զինված ջոկատները հրթիռակոծել են Հարաբ էլ Ջեյրի ռազմական օդանավակայանը, որից օգտվում են Սիրիայի Հասաքայի նահանգի ռազմակայաններում տեղակայված ամերիկյան ուժերը
Քննչական կոմիտեի ղեկավարը հավելել է, որ մահվան պատճառները և տուժածների ինքնությունը պարզելու համար նշանակվել և իրականացվում է 160 դատաբժշկական փորձաքննություն։
Միևնույն ժամանակ Իսրայելն օրերս համաձայնել է 700 պաղեստինցի բանտարկյալների իսրայելցի 40 պատանդների հետ փոխանակելու գործարքին։
Գրանադաներոլների պատվո պահակախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը:
Հայաստանի իշխանություններն անգամ համազգային աղետի եւ սուգի պարագայում չեն կարողանում բարեկամ երկրի հանդեպ սոլիդարություն ցուցաբերել ու ապրումակցել:
Հայաստանն ու Ռուսաստանը մնում են եղբայրական երկրներ՝ չնայած հարաբերություններում առկա դժվարություններին
Վերահաստատելով տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման Վրաստանի հանձնառությունը՝ մենք նաև ուսումնասիրեցինք ընդլայնված համագործակցության ուղիները՝ նպատակ ունենալով մեր երկկողմ հարաբերությունները նոր բարձունքների հասցնել ու նպաստել փոխադարձ բարգավաճման
Սահմանների սահմանազատման վերաբերյալ անհրաժեշտ են իրական բանակցություններ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով ու համաձայնեցված գործընթացի շրջանակներում
Անցյալ շաբաթ Մարսելում իրականացված գործողության մեջ ներգրավված է եղել մինչև 4000 ոստիկան։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Օրերս ՌԴ մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական կողմը Մոսկվա զանցահարեց թե ԱԳ նախարարի, թե երկրի նախագահի մակարդակով։ Ահաբեկչությունից ժամեր անց Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը զանգահարեց իր ռուս պաշտոնակցին՝ փոխանցելով Էրդողանի ցավակցությունը։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել` նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են:
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը՝ արձագանքելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որը պահանջում է անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում Ռամադան ամսվա ընթացքում։
Երրորդ քայլով պետք է դադարեցնել Ադրբեջանի հետ որևէ տեսակի բանակցություն, քանի դեռ ադրբեջանական զորքը չի կանգնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ժամանակ ունեցած դիրքերի վրա և դուրս չի եկել Հայաստանի տարածքից։
Հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հրադադարի մասին բանաձևի ընդունումը, պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը պատրաստակամություն է հայտնել իսրայելցի պատանդների փոխանակել Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Գազայի հատվածում Ռամադանի տոնի մեկամսյա ժամանակահատվածում անհապաղ զինադադար հաստատելու պահանջով։
Ուկրաինան և Դանիան համագործակցության շուրջ հուշագիր են ստորագրել, որի շրջանակներում սպառազինություն է ձեռք բերվելու Ուկրաինայի զինված ուժերի համար: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն հերքել է պնդումները Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ Կիևի կապ ունենալու վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ հանցագործության մեջ մեղադրվողները փորձել են փախչել Ուկրաինա: