Կան հարցեր, որոնց պատասխանները հայկական կողմն ակնկալում է ՌԴ-ից. Արշակյան

Հայկական կողմն ունի հարցրեր, որոնց պատասխաններն ակնկալում է Ռուսաստանից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Կան նաև խնդիրներ երկկողմ հարաբերությունների մեջ։ Կարծում եմ` դրանք բաց հարցեր են, որոնք քննարկում ենք` կապված թե՛ ՀԱՊԿ գործունեության հետ, թե՛ միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի հետ, թե՛ ՀՀ անվտանգային միջավայրի, թե՛ 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի կատարման և չկատարման հետ»,- նշեց նա։

Նա հիշեցրեց, որ ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է և ռուս գործընկերոջ հետ շփումների ֆոմատը, ճիշտ է, փոքր-ինչ փոփոխվել է, սակայն պահպանվել է։

«Երկկողմ շփումները բոլոր ուղղություններով բավականին բարձր ու թափանցիկ են։ Չեմ կարող ասել, որ կան ինչ–որ հարցեր, որոնք մամուլի ուշադրությունից դուրս են մնացել, որոնց մասին հիմա ես պետք է մեկնաբանեմ»,- ասաց ՔՊ-ական Հակոբ Արշակյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031