ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև F-16-ի շուրջ պայմանագրում փոփոխություններ են մտցվել

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև F-16 կործանիչների շուրջ 23 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրում կրճատումներ են եղել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Թուրքիան միտված է կործանիչի որոշ մասեր արտադրել տեղում և այդ ուղղույթամբ բազմակողմանի համաձայնագրեր է կնքելու:

Թուրքական մամուլում տեղի ունեցածն անվանում են «անակնկալ փոփոխություն»:

Նշենք, որ հուլիսի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ջո Բայդենը խոստացել է 3-ից 4 շաբաթում լուծել F-16-երի Թուրքիա մատակարարման հարցը:

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հունիսի 6-ին էր հայտարարել, որ Թուրքիան ստորագրել է F-16 կործանիչների ձեռք բերման համար ամերիկյան կողմի առաջարկն ու դրա ընդունման մասին նամակը:

Տեսանյութեր

Լրահոս