ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն
ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև Վաշինգտոնում հուլիսի 10-ին անցկացված հանդիպմանն, ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և պաշտպանությանը։
Կոնգրեսականն այս մասին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ հավելելով, որ ուրախ է տեսնել, թե ինչպես է Էնթոնի Բլինքենն աշխատում Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ։
«Ես ուրախ եմ, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն այդ խոսակցություններն անիմաստ են, քանի դեռ իրական հետևանքներ չեն եղել Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի և մարդու իրավունքների կրկնվող խախտումների համար: ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը», – գրել է Փալոնը։