Ռուսաստանը մտահոգված է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը կարող է մշտական ​​դառնալ. Գալուզին

Հիմքեր կան ենթադրելու, որ Արևմուտքը հետախուզական տվյալներ է հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի հարևան բոլոր պետությունների վերաբերյալ:ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքը։

«Բացասական ենք գնահատում Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը, ինչի մասին բազմիցս խոսել ենք», – ասել է նա։

Եվրամիության խնդիրն ակնհայտ է` ամրապնդվել տարածաշրջանում՝ ի վնաս հարավկովկասյան պետությունների ավանդական գործընկերների և հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի շահերի:

«Եվրոպացի դիտորդների աշխատանքի որևէ շոշափելի արդյունք մենք չենք տեսնում», – ընդգծել է փոխնախարարը՝ նշելով, որ նրանց ներկայությունը չի կանխել պարբերական սրացումները հայ-ադրբեջանական սահմանին:

Կարդացեք նաև

«Նրանք իրենց հաշվետվություններն անմիջապես Բրյուսել են ուղարկում և անգամ հայկական կողմին չեն փոխանցում։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ արևմտականները հետախուզական տվյալներ են հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի հարևան բոլոր պետությունների վերաբերյալ», – հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Գալուզինի խոսքով` Ռուսաստանը մտահոգություն ունի, որ ԵՄ առաքելությունը կարող է մշտական դառնալ։

«Այս տարվա ապրիլին առաքելության կազմում հայտնվեցին կանադացի ներկայացուցիչներ, ինչը փաստացի նշանակում է ՆԱՏՕ-ականների սողացող ներթափանցում Հարավային Կովկաս», – նշել է նա։

Փոխնախարարը նշել է, որ ռուսական կողմըմշտապես բարձրացնում է ԵՄ առաքելության թեման Երևանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում. Մոսկվան համոզված է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնել հնարավոր է միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների համալիր համակողմանի կատարման հիման վրա։

Տեսանյութեր

Լրահոս