ՆԱՏՕ-ն բաղկացած է գործընկերների միջև բարեկամությունից․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն համերաշխություն է անդամ երկրների միջև, այլ այն բաղկացած է գործընկերների միջև բարեկամությունից։

Բետելն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հանդիպել և մտքեր փոխանակել իմ գործընկերներից շատերի հետ:

ՆԱՏՕ նշանակում է համերաշխություն անդամ երկրների միջև, բայց այն նաև ստեղծված է գործընկերների միջև բարեկամությամբ», – նշված է Բետելի գրառման մեջ։

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ունեցած հանդիպումներից, այդ թվում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Բելգիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031