Պուտինը Օրբանի միջոցով Թրամփին ոչ մի ուղերձ չի փոխանցել. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջոցով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ոչ մի ուղերձ չի փոխանցել։

«Ոչ, պարոն Օրբանը Պուտինին չի տեղեկացրել Թրամփի հետ հանդիպելու մտադրության մասին և ոչ մի նամակ կամ հաղորդագրություն՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, չի փոխանցվել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Օրբանն այցելել էր Մոսկվա, որտեղ Պուտինի հետ քննարկել էր Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը, իսկ մինչ այդ Օրբանը Կիևում  հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Հուլիսի 8-ին Օրբանը հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և նրա հետ էր մտքեր փոխանակել ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարների շուրջ։ Այնուհետեւ Օրբանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ մասնակցել էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև հանդիպել էր Թրամփին։

Այցերից հետո Օրբանը հայտարարել էր, որ եթե Թրամփը հաղթի նոյեմբերի ընտրություններում և վերադառնա Սպիտակ տուն, ապա մտադիր է հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։

Օրբանը Թրամփի հետ հանդիպումն անվանել է «խաղաղապահ առաքելություն 5.0»՝ նկատի ունենալով Կիև, Մոսկվա և Պեկին կատարած վերջին այցերը, ինչպես նաև Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը, որի ընթացքում նույնպես անդրադարձ է եղել ուկրաինական հակամարտությունը:

Տեսանյութեր

Լրահոս