Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում հայագիտության բաժին կբացվի

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում «Հայոց լեզու» ուղղություն և հայագիտության բաժին կբացվեն:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամուլի ծառայությունը, համալսարանում կուսումնասիրեն հայոց լեզու, այդ թվում՝ գրաբար, հայ ժողովրդի պատմություն և մշակույթ, ինչպես նաև կզարգացնեն համագործակցությունը Հայաստանի բուհերի և այլ երկրների հայագիտական կենտրոնների հետ։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և նշված ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսեյ Մուրավյովը քննարկել են բաժնի բացման հարցը։

Գիտնականը նշել է, որ հայագիտության բաժին աշխատանքները կսկսի 2024 թվականի սեպտեմբերից և կնպաստի հայ և ռուս ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Բարձր գնահատելով նման կարևոր նախաձեռնությունը՝ Եզրաս արքեպիսկոպոսն իր օրհնության և գնահատանքն է հայտնել Մուրավյովին՝ կարևորելով համալսարանի և թեմի միջև համագործակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031