Պենտագոնը Կիևին տրամադրում է 225 միլիոն դոլարի սպառազեն, այդ թվում` մեկ Patriot

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային 225 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին։ Լուրը հրապարակվել է Պենտագոնի պաշտոնական կայքէջում։

Փաթեթը ներառում է մեկ միավոր Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, HIMARS և NASAMS համազարկային հրետանահրթիռային համակարգերի արկեր, Stinger տեսակի հակաօդային հրթիռներ, Javelin և AT-4 հակատանկային համակարգեր, ինչպես նաև այլ տեսակի հրետանային արկեր և զինամթերք:

«Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել մոտ 50 դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինայի պաշտպաններին ռուսական ագրեսիայի դեմ պայքարելու համար խիստ անհրաժեշտ կարողություններ տրամադրելու համար», – ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում:

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ուկրաինային կտրամադրեն հակաօդային պաշտպանության հինգ լրացուցիչ համակարգեր, այդ թվում՝ Patriot և SAMP-T համակարգերը։

Financial Times-ն ավելի վաղ գրել է, թե Միացյալ Նահանգները մտադիր է դադարեցնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի և հրթիռների մատակարարումը գործընկեր պետություններին այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չունի Ռուսաստանից օդային ագրեսիայից պաշտպանվելու համար այդ համակարգերի և դրանց զինամթերքի բավարար քանակությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031