Բրյանսկում այրվում է «Տրանսնեֆտ Բրյանսկ Դրուժբա» նավթաբազան: Այդ մասին հաղորդել են արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում: Այնտեղ հավելել են, որ հրդեհի պատճառով մարդկանց չեն տարհանի: Գերատեսչության նախնական տվյալներով՝ հրդեհից ոչ ոք չի տուժել:
Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանցիսկո Բուստիլյոն դատապարտել է Մոնտեվիդեոյում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը: Այս մասին հայտնում է El Pais-ը:
Գերմանացիների կեսը (50%) դեմ է Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելուն, հակառակ կարծիքին է հարցվածների 43%-ը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ապրիլի 24-ին Կիեւ կատարած չհայտարարված այցի ընթացքում հայտարարել են, որ Վաշինգտոնը 713 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի եւ Եվրոպայի եւս 15 երկրների ռազմական ֆինանսավորման համար:
Իսրայելացի զինվորականներն ապրիլի 25-ին հրետանային հարված են հասցրել Լիբանանի հարավում ենթակառուցվածքի օբյեկտին եւ կրակի աղբյուրին ի պատասխան նույն օրն ավելի շուտ հանրապետության տարածքից հրեական պետության վրա հրթիռի արձակման: Այդ մասին հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը։
Ընթացիկ տարում Ռուսաստանում հացահատիկի իբերքը կարող է կազմել 123 միլիոն տոննայից մինչեւ 130 միլիոն տոննա: Այդ մասին հայտնել է Հացահատիկ արտահանողների միության վարչության նախագահ Էդուարդ Զեռնինը «Արեւմտյան պատժամիջոցներ. Ռուսաստանի պարենի շուկայի սնանկացու՞մ թե աճի կետ» ագրոհամաժողովում»։
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ և վճռորոշ փուլում, հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ֆրանսիական BFMTV-ի տվյալներին։
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին տեղի է ունեցել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց ծաղիկների զետեղման արարողությունը:
Չեխիայի պաշտպանության նախարարությունը հարցում է ուղարկել ֆինանսների նախարարությանը՝ իր բյուջեն 1,4 մլրդ կրոնով (մոտ 56 մլն եվրո) ավելացնելու վերաբերյալ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա:
Մեծ Բրիտանիայի քաղաքացիները սկսել են հրաժարվել ընտանի կենդանիներից, քանի որ կյանքը թանկացել է:
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում նշեց, որ Ռուսաստան-Արևմուտք սառը պատերազմական հարաբերությունների ընթացքում ակնկալվում էր, որ աշխարհաքաղաքական մրցակցությունը նոր տեսք կունենա տարբեր ռեգիոններում։ Ըստ նրա, սովորաբար կովկասագետները հպարտությամբ էին նշում, որ չնայած ՌԴ-Արևմուտք սրացումներին, ԵԱՀԿ ՄԽ-ն պահպանում է իր կենսունակությունը։
Երբ ես եկա Ազատության հրապարակ, միայնակ էի, որևէ մեկին իմ մտադրության մասին չէի պատմել. սա դասական իմաստով նստացույց չէ, այլ իրազեկման շուրջօրյա ակցիա։ Այս մեկ շաբաթվա ընթացքում մեր նպատակն այն էր, որ Ազատության հրապարակն ամեն օր՝ 24 ժամ շարունակ, լինի ուշադրության կենտրոնում․ այստեղ են գալիս տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ։ Ոմանք ՔՊ անդամներ կամ աջակիցներ են, նրանք ասում են, որ հասկացել են՝ այս իշխանությունը երկիրը տանում է կործանման, և միանում են մեզ։
Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 171 մարդ, որը նվազագույն ցուցանիշն է 2020-ի հոկտեմբերի 12-ից ի վեր:
Վաղը` ապրիլի 24-ին, համայն հայությունը հիշատակելու է Ցեղասպանության 107-րդ տարելիցը: Բայց անգամ այս օրերին հայաստանյան իշխանությունների կողմից չեն դադարում հնչել հայ-թուրքական հարաբերությունների մասին անորոշ ու մտահոգիչ թեզերը: Ի դեպ, այս օրակարգի վերաբերյալ ցայսօր չեն լսել նաև համայն աշխարհով սփռված Ցեղասպանության զոհերի ժառանգների կարծիքը:
Կենտրոնական Անգլիայում 33 տարեկան տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, ինչի հետևանքով 11 անձ է տուժել:
Ժողովուրդների պատմությունը բազմիցս ապացուցել է՝ կեղծ, շինծու և մանավանդ արտաքին աշխարհից թելադրված, պարտադրված խաղաղության պայմանագրերը դրական արդյունքի չեն հանգեցնում:
Ռուսաստանի՝ Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Ուկրաինայից ավելի քան 5,16 մլն փախստական է գաղթել Ուկրաինայի հարևան երկրներ: Մեկ օրում նրանց թիվն ավելացել է 30 հազարով:
ԱՄՆ-ը սադրանքներ է նախապատրաստում՝ ռուսական կողմին քիմիական, կենսաբանական կամ մարտավարական միջուկային զենք կիրառելու մեջ մեղադրելու համար։
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Բանյո քաղաքում հիշատակի արարողություն է կազմակերպվել, որին ներկա են եղել քաղաքապետը և այլ քաղաքական գործիչներ:
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:
Ռուսաստանի Դաշնությունում Մալայզիայի դեսպանատունը ֆինանսական խնդիրների է բախվել ՎՏԲ բանկի դեմ արևմտյան պատժամիջոցներից հետո, արգելափակվել են արտարժութային հաշիվները։
Լռության օրը, որի ընթացքում արգելված է քարոզարշավներ անցկացնել, Ֆրանսիայի ամբողջ տարածքում կմեկնարկի ապրիլի 23-ին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մեկ օր առաջ: Ընտրությունները կանցկացվեն ապրիլի 24-ին:
Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի մոտակայքում ապրիլի 22-ի գիշերն ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են առնվազն 30 հետցնցումներ։
Ռուսաստանն անօդաչու թռչող սարքից թունավոր նյութերի կիրառմամբ հարձակում է իրականացրել Ուկրաինայում ռուսական զորքերի դիրքերի վրա։ Այդ մասին շաբաթ հայտարարել է ՌԴ ՊՆ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, գրում է ՏԱՍՍ-ը։
Մոտ 30 մարդ է գտնվում Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո կղզու ափերի մոտ խորտակվող «Կաձու Վան» զբոսանավում:
Գայ քաղաքի լեռնահարստացման կոմբինատի հանքում տեղի ունեցած պայթյունի և մարդկանց տարհանման մասին տեղեկատվությունը չի հաստատվել:
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Համաշխարհային բանկը 4,8 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային երկրի վերականգնման համար։
ՌԴ Օրենբուրգի մարզի Գայ քաղաքի լեռնահարստացման կոմբինատում ապրիլի 23-ին պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է երեք մարդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ֆիննական Fingrid էլեկտրացանցային ընկերությունը կիրակի օրվանից՝ ապրիլի 23-ից, կսահմանափակի Ռուսաստանի հետ անդրսահմանային միացումների թողունակությունը, ինչի հետեւանքով ներմուծման կարողությունը 1300 ՄՎտ-ից կնվազի մինչեւ 900 ՄՎտ: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: