Պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին

Անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետ կապված բոլոր ռիսկերը։ Այսօր Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով կազմակերպությունից երկրի դուրս գալու հեռանկարների մասին հարցին։

Նա ընդգծել է, որ այս հարցում պետք է հատուկ զգուշություն ցուցաբերել։

«Գերակայությունը կայունությունն է, և ցանկացած գործընթաց, որը կարող է տեղի ունենալ, պետք է մանրակրկիտ հաշվարկվի և կառավարվի, հատկապես ռիսկերի տեսանկյունից: Դա հեշտ հարց չէ»,-նշել է Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031