Բաժիններ՝

Դանիայում երեք մարդ է ձերբակալվել Իսրայելի դեսպանատան մերձակայքում իրականացված պայթյունների առնչությամբ

Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մերձակայքում տեղի ունեցած պայթյունների գործով երեք մարդ է ձերբակալվել:

Այս մասին հաղորդել է Կոպենհագենի ոստիկանությունը։

«Երկուսը ձերբակալվել են Կոպենհագենի կենտրոնական կայարանի գնացքներից մեկում: Բացի այդ, նույն օրն ավելի վաղ մենք մի տղամարդու ենք ձերբակալել Կոպենհագենի մեկ այլ վայրում», – հայտնել է ոստիկանությունը X սոցիալական հարթակում։ 

Հոկտեմբերի 2-ի առավոտյան Կոպենհագենում Իսրայելի դեսպանատնից ոչ հեռու տեղի է ունեցել երկու պայթյուն. տուժածներ չկան։ Ինչպես հաղորդել է TV2 հեռուստաալիքը, Դանիայի ոստիկանությունն ուժեղացնում է անվտանգության միջոցառումներն Իսրայելի դեսպանատան տարածքում։

Գերատեսչությունը հայտարարել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել պայթյունների և Իսրայելի դեսպանատան միջև հնարավոր կապի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031