Բաժիններ՝

Իսրայելը լրացուցիչ ուժեր է ուղարկել Լիբանան, ևս 20 գյուղի բնակիչների հրահանգել է տարհանվել

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ բանակի մի քանի ստորաբաժանումներ և բրիգադներ միանում են Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ հոկտեմբերի 1-ից մեկնարկած «սահմանափակ, տեղայնացված և թիրախավորված» հարձակմանը։ 

ԻՊԲ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ զինվորներին ուղեկցում են Իսրայելի ռազմաօդային ուժերը և հրետանին։

Բացի այդ, Իսրայելը Լիբանանի մոտ 2 տասնյակ գյուղերի բնակիչներին հրահանգել է անմիջապես տարհանվել և ուղևորվել դեպի երկրի հյուսիս։ ԻՊԲ ներկայացուցիչ Ավիչայ Էդրին X սոցիալական հարթակում գրել է, որ ցանկացած տուն, որը «Հեզբոլլահ»-ի կողմից օգտագործվում է ռազմական նպատակներով, թիրախ է հանդիսանում։ Հոկտեմբերի 1-ին ԻՊԲ-ն մոտ 30 գյուղի բնակիչներին էր տարհանման հրահանգ տվել։ 

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ իսրայելական հարվածներից վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանում գրեթե 1900 մարդ է զոհվել, ավելի քան 9000-ը՝ վիրավորվել, նրանց մեծ մասը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս