Բաժիններ՝

Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանի նավթի արդյունահանման օբյեկտներին. Axios

Իրանական մի շարք կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ կարող են իսրայելական հարվածների թիրախ դառնալ՝ ի պատասխան Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծության։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը։

Իսրայելի պաշտոնատար անձինք լրատվամիջոցին հայտնել են, որ Իսրայելը զգալի պատասխան հարված կհասցնի, որը կարող է ուղղված լինել նավթի արդյունահանման օբյեկտներին և մյուս ռազմավարական օբյեկտներին:

Աղբյուրները նշել են, որ կդիտարկվեն բոլոր տարբերակները, այդ թվում նաև՝ իրանական միջուկային օբյեկտներին հարվածների հնարավորությունը։

Axios-ը նշում է, որ Իսրայելը կարող է պատասխանել ինչպես ինքնաթիռներից հարվածներով, այնպես էլ գաղտնի գործողություններով, ինչպիսին էր հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել Թեհրանի հոկտեմբերի 1-ի հարվածին՝ նշելով, որ Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար»։

Ըստ իսրայելական կողմի՝ Իրանի արձակած ավելի քան 180 հրթիռների մեծ մասը խոցվել է։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկրի զինված ուժերն առաջին անգամ օգտագործել են «Ֆաթթահ» հրթիռներ, և որ իրենց արձակած հրթիռների 90 %-ը հասել են իրենց թիրախներին։

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դենի Դանոնն իր կողմից հայտարարել է, որ «Իրանն իրականացրել է այսօրվա դրությամբ Իսրայել պետության դեմ ամենախոշոր և ամենադաժան հրթիռային գրոհը»։ Նա նշել է, որ երկրի կառավարությունը կորոշի, թե երբ և ինչպես արձագանքել այդ գրոհին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031