Զինվորականների խոսքով՝ ազատ արձակվածների վիճակը լավ է։
Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են նաև Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Բուրեյջ փախստականների ճամբարում գտնվող Շահեն ընտանիքին պատկանող տանը։
Ավելի վաղ, նախարարությունը հայտնել է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 10:40-ին անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
Դրդապատճառը նույնպես դեռևս անհայտ է:
Պաղեստինի հետ առևտուրը շարունակվում է։
Մասնակցությունը կազմել է 22,74 տոկոս։
Ֆիլմը եզրափակվում է այս տարվա մայիսին «Ավրորա» մրցանակաբաշխության կապակցությամբ Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտից փոխանցված ուղերձով. «Ես վստահ եմ, որ միասին կարող ենք շատ բան անել՝ աշխարհը բոլորի համար ավելի լավ և ավելի բարի վայր դարձնելու համար։ Ինչպես Մարգարիտ Բարանկիցեն է ասում․ «Սերը միշտ հաղթում է»։ Ուրեմն թո՛ղ հաղթեն սերն ու արժեքները։ Եվ թող մենք բոլորս տանք ավելին, քան երբեւէ կարող ենք հուսալ, որ կստանանք դրա դիմաց: Եվ թող յուրաքանչյուր ոք հասնի դեպի լավը տանող մեծ փոփոխությունների»։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հղած ուղերձում Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամադ Մոխբերը պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման կոչ է արել։
Ծանուցագրով զինկոմիսարիատ չներկայացած ուկրաինացիները կարող են զրկվել իրավունքներից։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Համագումարի մասնակիցներին ողջույններ և բարեմաղթանքներ են հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհին առաջընթացը քննարկելու համար Հայաստան կժամանի ԱՄՆ Պետդեպի ղեկավարի օգնականը:
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ փորձարկումն արձագանք չէ ընթացիկ համաշխարհային իրադարձություններին, և նման փորձարկումներ անցկացվել են արդեն ավելի քան 300 անգամ։
«Փաշինյանը հանձնված մեկն է. բացառված չէ, որ վաղը նա հայ ոստիկաններին փոխարինի հայերեն իմացող թուրք ոստիկաններով։ Հիշեք, որ Թուրքիան, երբ առաջարկում է փոքրաթիվ քանակով ուժեր ուղարկել Հայաստան, խոսքը վերաբերում է 80 միլիոնանոց երկրի, հետևապես՝ փոքրաթիվը մեր պարագայում խիստ հարաբերական է. փոքրաթիվ կարող է համարվել 100 հազարանոց ուժայինները»,- ասաց Հայրիկյանը։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ անդամ երկրներին հանձնարարել է բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ՝ համայնքին անդամակցության շուրջ: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԵՀ ներկայացուցիչ Անա Պիզոներոն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 225 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 7-ին Նորմանդիայում դաշնակիցների ափհանման տարեդարձին նվիրված իր ելույթում զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման և Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական ագրեսիայի միջև։
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովրին։
«Ինչպես երևում է, ՀՀ Սահմանադրության հարցն ուղիղ բանակցությունների և միմյանց փոխանցված բանակցային փաթեթների մաս չէ, այլ սա վերաբերում է Ադրբեջանի այն պահանջների շարքին, որոնք հնչեցվում են հրապարակային։ Սակայն երեկ ամենևին էլ առաջին անգամը չէր, երբ Ադրբեջանի ղեկավարն այս հարցը բարձրացնում էր, ինչը նշանակում է, որ սա կայուն դիրքորոշում է, և Ադրբեջանն իր այդ պահանջից չի հրաժարվելու։
Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ Ռիշի Սունակը Ֆրանսիայից վերադարձել է՝ մասնակցելու հարցազրույցի ITV հեռուստաընկերության հետ։ Sky News-ի հարցին, թե ինչու է նա նախընտրել մեկնել հարցազրույցին, քան մնալ մարդկանց հետ, ովքեր «ամեն ինչ թողել են»՝ հանուն Բրիտանիայի, Սունակը պատասխանել է, որ ամեն ինչ պլանավորված էր շաբաթներ առաջ։
Այս տարվա նոյեմբերին Բաքվում նախատեսված է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության (COP) 29-րդ համաժողովը։ Հայաստանը նախապես աջակցություն էր հայտնել Ադրբեջանին և հօգուտ նրա հանել իր թեկնածությունը։ Այս մասին նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին համատեղ հաղորդագրություն էին տարածել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը։ Դրա արդյունքում Հայաստանն ազատ արձակեց 2 ադրբեջանցի դիվերսանտների, իսկ Ադրբեջանը՝ 32 հայ պատանդառված զինծառայողների։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ներխուժման հետևանքով Իսրայելում շուրջ 1200 մարդ էր զոհվել։
Ադրբեջանական կողմը Ռաշիդ Բեգլարյանին կալանավորեց 2023 թվականի նոյեմբերին։
«Մենք բոլորս ականատես ենք, որ Ադրբեջանն անընդհատ նորանոր պահանջներ է առաջ քաշում, և ՀՀ իշխանությունը դրանք ընդհանուր առմամբ կատարում է»,- հավելեց Կարեն Միրզոյանը։
Երկու ղեկավարները Ֆրանսիայում են, որտեղ հունիսի 6-ին այլ ղեկավարների հետ միասին մասնակցում էին Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակի միջոցառումներին։
ԵՄ բարձր ներկայացուցչի համոզմամբ՝ Եվրոպան այսօր չի կարող ինքն իրեն պաշտպանել: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի համոզմամբ՝ այս պահին Եվրոպան չունի ինքնուրույն պաշտպանվելու համար անհրաժեշտ հնարավորություններ։
ՄԱԿ-ը պարտավոր է հետամուտ լինել, որպեսզի իր հովանու ներքո անցկացվող միջոցառումը չօգտագործվի որպես հերթական առիթ՝ Հայաստանին հանիրավի մեղադրանքներ ներկայացնելու համար։
ՄԱԿ-ն առայժմ չի հաստատել այս տեղեկատվությունը։
ՌԴ-ն հայ խորհրդարանականներին կոչ է անում ներկայացնել «Բուչայում իբր սպանվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիևը». այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Եվրոպական որոշ երկրներ 2020 և 2023 թվականների իրադարձություններից հետո սկսեցին անհիմն հարձակվել Ադրբեջանի վրա, Եվրամիության անդամ առնվազն երեք պետություններ Ադրբեջանին «սառը պատերազմ» հայտարարեցին: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նախարարների հանդիպմանը հատկապես ընդգծվել է համատեղ վարժանքների անցկացման կարևորությունը երկու երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի բարձրացման նպատակով