Բաժիններ՝

Ֆրանսիայում մերժել են Մակրոնին իմփիչմենթ հայտարարելու  առաջարկը

Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) օրենսդրական հանձնաժողովը մերժել է «Անկոտրում Ֆրանսիա» ձախ կուսակցության առաջարկը՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին իմփիչմենթ հայտարարելու վերաբերյալ։ 

BFMTV հեռուստաալիքը հայտնել է, որ նախագահին իմփիչմենթ հայտարարելու նախաձեռնությանը հավանություն է տվել 15 պատգամավոր, դեմ է արտահայտվել 54 պատգամավոր:

«Անկոտրում Ֆրանսիա» ձախ կուսակցությունը Մակրոնին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնություն էր ներկայացրել այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվեց երկրի վարչապետի պաշտոնը տալ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիայի թեկնածուին։

Սեպտեմբերի սկզբին Ֆրանսիայի նախագահը վարչապետ նշանակեց աջ կենտրոնամետ «Հանրապետականների» ներկայացուցիչ Միշել Բառնիեին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031