Հարավային Կորեան ձերբակալել է կրոնական աղանդի առաջնորդին, որի ղեկավարած աղանդը կապված է երկրում կորոնավիրուսի ամենամեծ բռնկման հետ:
Ղազախստանում իրականացվել է մարդու առաջին պատվաստումը կորոնավիրուսի դեմ:
Վիետնամը հուլիսի 31-ին արձանագրել է նոր տիպի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերը:
Եվրախորհուրդը թարմացրել է երկրների այն ցանկը, որով խորհուրդ է տրվում ԵՄ անդամ երկրներին վերացնել ուղևորությունների սահմանափակումները տվյալ երկրների քաղաքացիների համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հորդորում է Կալիֆորնիայում և ԱՄՆ արևմտյան մյուս նահանգներում բնակվող հայերին զգույշ լինել և ձեռնպահ մնալ որևէ քայլից, որը կարող է հող ստեղծել ադրբեջանական սադրիչ գործողությունների համար, ադրբեջանական հավանական սադրանքի կասկածի դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը սահմանում է «թվային ֆինանսական ակտիվներ» և «թվային արժույթ» հասկացությունները, ինչպես նաև արգելում է կրիպտոարժույթի օգտագործումը Ռուսաստանում ՝ ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման համար:
Միացյալ Նահանգները եւ Չինաստանը պետք է միասին աշխատեն կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում:
Ատլանտյան օվկիանոսում՝ Բահամայան կղզիների մոտ ձեւավորվել է Isaias փոթորիկը, վկայում են ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի՝ հուլիսի 31-ին հրապարակված տվյալները, կենտրոն, որի կենտրոնակայանը գտնվում է Մայամիում (Ֆլորիդայի նահա
2020 թվականի երկրորդ եռամսյակում ոսկերչական իրերի գլոբալ պանջարկը նվազել է 53 տոկոսով՝ մինչեւ 251 տոննա աննախադեպ ցածր մակարդակ:
ԱՄՆ-ի Կապի դաշնային հանձնաժողովը (ԿԴՀ) Միացյալ Նահանգների Amazon ընկերությանը տվել է կապի սեփական արբանյակային համակարգի ստեղծման թույլտվություն՝ մեծ արագության ինտերնտ մուտքի ապահովման համար:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիան եւ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիան հուլիսի 30-ին կստորագրեն COVID-19-ի հետ կապված հետազոտությունների համաձայնագիր:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ դիրքորոշումն ու 7 կետերը՝ նշելով, որ 7 պայմաններից ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ: Ալիևը հայտարարել է, որ այն պայմանը, թե Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ, անընդունելի է, քանի որ, ըստ Ադրբեջանի նախագահի, ԼՂՀ գոյություն չունի:
«Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը կարելի կլինի վերսկսել օգոստոսի 3-ին՝ Դանիայի նոր թույլտվության բողոքարկման ժամկետը լրանալուց հետո, նույնիսկ եթե այդ որոշման համար վճռափոխության գանգատ ներկայացվի:
Հոնկոնգի Օրենսդիր ժողովի՝ ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի միապալատ խորհրդարանի, ընտրությունները մեկ տարով հետաձգվելու են կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով:
Մեկ ծովային հետեւակ զինվոր զոհվել է, եւս ութն աննհայտ կորել հուլիսի 30-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ափերի մոտ մարատական ամֆիբիա-մեքանայով տեղի ունեցած միջադեպի հետեւանքով:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին կարգադրել է ազատ արձակել 500 թալիբան («Թալիբան» շարժման անդամներ) բանտարկյալների՝ ի պատասխան իսլամիստների կողմից եռօրյա զինադադար հայտարարելու:
Ուկրաինան պատրաստվում է նորմանդական ձեւաչափով (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա) նոր գագաթնաժողովի:
Առնվազն ինը մարդ է զոհվել եւ 50-ը՝ վերքեր ստացել Աֆղանստանի Ղանդահարի նահանգում պակիստանցի զինվորականների կողմից բնակելի շրջանների հրետակոծումից հետո:
Հուլիսի 30-ի երեկոյան Երուսաղեմում 16 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների ընթացքում: Այդ մասին հայտնել է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հնդկաստանում մեկ օրում նոր կորոնավիրուսով վարկաման հայտնաբեվրած դեպքերի քանակը կազմել է 55 078, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը համավարակի ամբողջ ընթացքում:
Տոկիոյում անցած օրը կորոնավիրուսով վարկման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել 400-ը, ինչը դարձել է ռեկորդ Ճապոնիայի մայրաքաղաքի տարածքում վարակի տարածման ամբողջ ընթացքում:
Եվրոպայի մի շարք երկրներում և հյուսիսային կիսագնդում COVID-19-ի նոր բռնկումները կապված են նրա հետ, որ երիտասարդները նվազեցրել են զգոնությունն ամառային ժամանակաշրջանում։
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով։
Վաշինգտոնում ջերմաչափի սյունն անցած 28 օրերից 26-ի ընթացքում բարձրացել է մինչեւ Ցելսիուսի 32 աստիճան:
Արեւադարձային փոթորիկը, որն ստացել է «Իսայիաս» անվանումը, ձեւավորվել է Ատլանտյան օվկիանոսում` Պուերտո-Ռիկոյից ոչ հեռու, եւ շարժվում է հյուսիս-արեւմտյան ուղղությամբ:
«Եթե հիշենք Վիեննայի հանդիպումը, այն բարձրաստիճան էր, որոշ համաձայնություններ ձեռք բերվեցին կողմերի միջև, սակայն, երբ վրա հասավ դրանց իրագործման փուլը, հարցը մտավ փակուղի։ Ուստի կարծում եմ, ընդհանուր առմամբ, ավելի բարձր արդյունավետության համար այս հակամարտությանն ավելի մեծ ու բարձր մակարդակի միջնորդություն և ուշադրություն է հարկավոր, քանի որ այն շատ բարդ է։ Եթե հաջողվի նախարարական մակարդակով հանդիպում կազմակերպել, պարզ է, որ Ադրբեջանն այլևս հումանիտար պրոյեկտներ չի քննարկելու, պարզ է նաև, որ Հայաստանը փորձում է վերադառնալ 2016 թվականի հետպատերազմյա պայմանավորվածություններին, որոնք Ադրբեջանը չի ընդունի»։
Եվրահանձնաժողովը կոչ է անում Եվրամիության պետություններին՝ պահպանել ԵՄ-ի խորհրդի հանձնարարականները երրորդ երկրներից ուղեւորությունների սահմանափակումները հանելու ուղղությամբ:
Չինաստանը պատրաստ է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը. դրա ամրապնդումը հարկավոր է անվտանգության եւ տարածաշրջանային կայունության պահպանման համար:
Միջազգային գործարար ուղեւորությունների ակտիվացման համար Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են դյուրացնել կորոնավիրուսի անալիզների հանձնումը բիզնեսմենների համար:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 17 միլիոն 221 հազարը: