Բաժիններ՝

Բրյանսկում պայթյունների պատճառով մունիցիպալ մակարդակի արտակարգ իրավիճակ է գրանցվել

Ռուսաստանի Բրյանսկի մարզի Կարաչևի շրջանում մունիցիպալ մակարդակի արտակարգ իրավիճակ է գրանցվել՝ կապված պայթյունավտանգ առարկաների պայթյունի հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը։

«Օրվա ընթացքում գրանցվել է մունիցիպալ բնույթի արտակարգ իրավիճակ՝ կապված 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Բրյանսկի մարզի Կարաչևի շրջանում պայթյունավտանգ առարկաների պայթյունների հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդ որում, արտակարգ իրադրության ռեժիմ չի սահմանվել։Ավելի վաղ Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր, որ գիշերը ՌԴ պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը Բրյանսկի մարզի երկնքում որսացել և ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 24 անօդաչու թռչող սարք։Սոցիալական ցանցերի օգտատերերը և մի շարք ուկրաինական ԶԼՄ-ներ հայտարարել են Բրյանսկի մարզի Կարաչև քաղաքի մերձակայքում գտնվող զինամթերքի պահեստում պայթյունների և հրդեհի մասին։

Իր հերթին ՌԴ ՊՆ-ն հաղորդել է երկրի հինգ մարզերում ուկրաինական 47 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ հայտնել են ռուսական 21 ԱԹՍ խոցելու մասին։Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Օդեսայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ԱԹՍ-ների հարվածներից 5 մարդ է վիրավորվել։ Իսկ Խարկովի մարզում հոկտեմբերի 8-ին ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 30-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս