Մասկը հնարավոր է համարել, որ բանտում կհայտնվի ընտրություններում Թրամփի պարտվելու դեպքում
Իլոն Մասկը ենթադրել է, որ բանտում կհայտնվի, եթե ԱՄՆ նախագահի գալիք ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը պարտվի դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսին։
«Եթե նա տանուլ տա, դա կնշանակի իմ վերջը,- ասել է Մասկը երկուշաբթի լրագրող Թաքեր Կառլսոնի հարցազրույցում։- Ի՞նչ եք կարծում, որքա՞ն կլինի իմ բանտարկության ժամկետը։ Ի՞նչ եք կարծում, ես կտեսնե՞մ իմ երեխաներին»։
Մասկն սկսել է բացահայտ աջակցել Թրամփին ընտրարշավում հանրապետականի դեմ հուլիսի մահափորձից հետո։ Ավելի ուշ Թրամփը Մասկին հարցազրույց է տվել X հարթակում, որը, գործարարի հայտարարության համաձայն, հավաքել է ավելի քան 1 մլրդ դիտում։
Հոկտեմբերի 5-ին միլիարդատերը միացել է հանրապետականնների հանրահավաքին Բաթլերում եւ ասել, որ նրա հաղթանակն անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ում պահպանվեն սահմանադրությունն ու դեմոկրատիան։