Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները լավատեսական կանխատեսումներ են արել խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ ԱՊՀ գլխավոր քարտուղար

ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ ձևաչափով հանդիպմանը բովանդակալից զրույց է տեղի ունեցել Հարավային Կովկասում շուտափույթ խաղաղ կարգավորման հարցերի շուրջ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Նրա խոսքով՝ ԱՊՀ պետությունների բոլոր ղեկավարները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մաղթել են հնարավորինս շուտ փոխհամաձայնության գալ: «Ուրախացրեց այն, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենք բավականին լավատեսական կանխատեսումներ հայտնեցին, որ արագ կարգավորման իրենց պատրաստակամության շնորհիվ խաղաղության պայմանագիրը երկար սպասել չի տա։ Ոչ ոք, իհարկե, կոնկրետ ժամկետներ չի նշել։ Դուք հասկանում եք, որ այս գործը բարդ է, բայց բոլորը նիստին հույս հայտնեցին, որ խաղաղ գործընթացը մոտ ապագայում ավարտին կհասցվի»,- ասել է Լեբեդևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031