Ջո Բայդենի ավագ խորհրդականն այցով գտնվում է Ադրբեջանում
Ջո Բայդենի կլիմայի ոլորտում միջազգային քաղաքականության գծով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան այցով գտնվում է Ադրբեջանում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին նշվել է ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում։
Պոդեստայի այցի նպատակը մասնակցությունն է հանդիպումներին նախքան СОР29 համաժողովը եւ կլիմայի հարցերում Ադրբեջանի եւ ԱՄՆ համագործակցության ամրապնդման քննարկումը։
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանցի պատգամավորները կոչ էին արել երկրի նախագահին խզել համաձայնագիրն ԱՄՆ-ի հետ եւ դադարեցնել USAID նախագծերը։ Ցուցադրական ելույթը հարմարեցված էր այս այցին։
Բաքվում է գտնվում նաեւ Մեծ Բրիտանիայի կլիմայի հարցերի նախարար Քերի Մաքկքարտին։ Այս մասին նշվել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանության հրապարակման մեջ Х ցանցում։