Ցուցարարները Բեյրութում գրոհել են Լիբանանի էներգետիկայի նախարարության շենքը։
Անգլիայի բանկը բազային տոկոսադրույքը պահպանել է տարեկան 0,1 տոկոսի մակարդակում:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ եւ նոյեմբերին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջոզեֆ Բայդենը մտադիր է 280 միլիոն դոլար ծախսել իր նախընտրական քարոզարշավի համար:
Կորեայի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքի պահպանման օգտին, չնայած երկու երկրների հարաբերություններում ծագած լարվածությանը համատեղ ռազմական ծախսերի բաժանման շուրջը բանակցությունների ձախողման պատճառով:
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով մի քանի տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։
Հարավային Կորեայում 46 օր տևած տեղատարափ անձրեւների հետևանքով առնվազն 21 մարդ մահացել է:
Հնդկաստանի Air India Express ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որը նախօրեին վթարվել է Կերալա նահանգում, երկու անգամ փորձել է վայրէջք կատարել և սկսել է իջնել թռիչքուղուց մոտ հազար մետր հեռավորության վրա։
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մարզադաշտի մոտ գտնվող ռազմաբազայում տեղի է ունեցել հզոր պայթյուն։
Արաբական պետությունների լիգայի ղեկավար Ահմեդ Աբուլ Գեյթը հայտարարել է, որ ձգտելու է մոբիլիզացնել արաբների ջանքերը Լիբանանին աջակցելու համար Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո:
Փրկարարները հայտնաբերել են Հնդկաստանի Կերալա նահանգում կործանված Boeing 737 օդանավի ինքնագրիչները։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Բեյրութի նավահանգստում «Հեզբոլլահ» խմբավորման զենքի առկայության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նման լուրերը միտված են քաղաքականացնելու ողբերգությունը:
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները մտել են վտանգավոր փակուղի՝ սպառնալով ԱՄՆ-ի ազգային շահերին։ Ռազմական առճակատման վտանգը, որը կարող է վերածվել միջուկային առճակատման, կրկին իրական է։ (…) Մեր արտաքին քաղաքական զինանոցը հիմնականում վերաբերում է արձագանքներին, պատժամիջոցներին, հանրային ամոթանքին և Կոնգրեսի բանաձևերին: Covid-19 գլոբալ համավարակը և դրա հետ կապված ծանր համաշխարհային տնտեսական անկումը, փոխանակ խթանելու համագործակցությունը, միայն ուժեղացրել է ներկայիս վայրընթաց հետագիծը»,- գրել են ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղղությամբ 103 ամերիկացի փորձագետներ՝ Politico պարբերականում 2020-ի մայիսի 8-ին հրապարակված բաց նամակում։
COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան կենտրոնի կողմից, մոտ օրերս գրանցում է անցնելու:
Ավելի քան 120 դպրոց է վնասվածքներ ստացել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Հորդառատ անձրևի ժամանակ Air India Express-ի ինքնաթիռը Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի, որի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է և ավելի քան 30 մարդ վիավորվել:
12 տարի առաջ այս օրը բռնկվեց ռուս-վրացական հնգօրյա կամ օգոստոսյան պատերազմը, որի հետևանքով ավելի քան 400 մարդ զոհվեց, այդ թվում՝ երկու հարյուրից ավելի խաղաղ բնակիչներ, հարյուրավոր մարդիկ զրկվեցին իրենց բնակավայրերից, տներից՝ դառնալով փախստական։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամներին քննարկելու աշխարհում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ հետխորհրդային տարածքում:
Ռուսաստանի զինվորականները Սու-27 կործանիչ են օդ բարձրացրել Սեւ ծովի վրա ԱՄՆ-ի երկու հետախուզական ինքնաթիռ կալանելու համար:
Միացյալ Նահանգների իշխանությունները 17 միլիոն դոլար են տրամադրել Լիբանանին որպես անհետաձգելի օգնություն Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունից հետո:
Լիբանանում հետաքննությունը դիտարկում է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մի քանի վարկածներ, այդ թվում անփութությունը, դժբախտ պատահարը եւ «արտաքին ներգործությունը»:
Լիբանանին օգնություն ցույց տալու միջազգային խորհրդաժողովը՝ պայթյունի հետեւանքների վերացման համար տեղի կունենա կիրակի օրը՝ օգոստոսի 9-ին, տեսակապի ձեւաչափով:
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել է 154-ի, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում 120 քաղաքացի:
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ լիբանանյան ծագմամբ բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին 100 հազար դոլարի նվիրատվություն կկատարեն Լիբանանի բարեգործական կազակերպություններին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո:
Գերմանիայի ԱԳ նախարարության պետական-քարտուղար Նիլս Աննենը Handelsblatt թերթին տված հարցազրույցում քննադատել է ամերիկացի սենատորներին, որոնք գերմանական Զասնից քաղաքի նավահանգստի ղեկավարությանը պատժամիջոցներով են սպառնում «Հյուսիսային հոսք-2»-ի պատճառով:
Brexit-ի արդյունքներով Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ առեւտրական համաձայնությունը դեռ հնարավոր կլինի ձեռք բերել սեպտեմբերին:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի հավանական թեկնածու Ջո Բայդենը ներողություն է խնդրել աֆրոամերիկացիների հանրակցությունում բազմազանության բացակայության վերաբերյալ իր արտահայտության համար:
Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվածների թիվը օգոստոսի 7-ին Երեւանի ժամանակով 09:00-ի դրությամբ հասել է 19 մլն 89 հազար 364-ի՝ մեկ օրում ավելանալով 336 հազար 447-ով:
ԱՄՆ-ը պատրաստվում է Տայվանին մատակարարելու առնվազն չորս մեծ հեռվության SeaGuardian միջին բարձրության հետախուզական անօդաչու թռչող ապարատ՝ ծովի մակերեւույթի հսկման համար:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի ընդհանուր քանակը մեկ օրում աճել է 62 538-ով եւ կազմել 2 027 074: