Բաժիններ՝

Բայդենը և Նեթանյահուն այսօր քննարկելու են Իրանին հարվածելու ծրագրերը. Times of Israel

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև այսօր հեռախոսազրույց է սպասվում. նրանք քննարկելու են Իրանին հարվածելու ծրագրերը: Այս մասին Times of Israel-ի խոսքով, հայտնել է քաջատեղյակ աղբյուրը:

Օրերս Բայդենը հայտնել է, որ Իսրայելը դեռ չի որոշել, թե ինչպես պատասխանի Իրանի կողմից իր ուղղությամբ 180 բալիստիկ հրթիռների գիշերային արձակմանը, որի հետևանքով վնասել են իսրայելական որոշ ավիաբազաներ:

«Եթե ես նրանց տեղը լինեի, կմտածեի այլընտրանքների մասին՝ նավթահանքերին հարվածելու փոխարեն»,- ասել էր Բայդենը, որը նաև հաստատել էր, որ դեմ է, որպեսզի Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին։

Մինչդեռ Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ հարձակումը շարունակելու մտադրություն չունի՝ Իսրայելին նախազգուշացնելով, որ որևէ պատասխան քայլ կստանա շատ կոշտ արձագանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031