Բաժիններ՝

«Միլթոն» փոթորկի պատճառով ԱՄՆ-ում 5,5 միլիոն մարդու տարհանման հրահանգ է տրվել

«Միլթոն» փոթորկի պատճառով ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 5,5 միլիոն մարդու տարհանվելու հրահանգ է տրվել. սա դարձել է նահանգի պատմության մեջ ամենախոշոր տարհանումներից մեկը։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Ակնկալվում է, որ 5-րդ աստիճանի ուժգնություն ունեցող «Միլթոն» փոթորիկը Ֆլորիդայի ափ կհասնի հոկտեմբերի 9-ի երեկոյան կամ հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան՝ նախ հարվածելով Տամպա քաղաքին։ Տարհանումները սկսվել են հոկտեմբերի 7-ին, մայրուղիների վրա առաջացել են խցանումներ։

Երկու շաբաթ առաջ Ֆլորիդային էր հարվածել «Հելեն» փոթորիկը, որի հետևանքները դեռ լիովին չեն հասցրել վերացնել։ Պարբերականի տվյալներով՝ շատ շրջաններում ամայություն է տիրում, քանի որ «Հելեն»-ի պատճառած ավերածություններից եհտո բնակիչները լրջորեն են ընդունել տարհանման հրահանգը։

«Միլթոն»-ի մոտենալուն զուգահեռ, հոկտեմբերի 6-ին Ֆլորիդայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել նահանգի մի քանի տասնյակ շրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս