Բաժիններ՝

Հարրիսն ասել է, որ ՀԱՄԱՍ-Իսրայել գործարքի ոչ բոլոր ասպեկտներն են կարողացել մշակել

Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի բազմաթիվ ասպեկտներ մշակվել են, սակայն որոշ մանրամասներ դեռևս չհամաձայնեցված են: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը՝ CBS հեռուստաալիքի լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Այն, որ մենք մոտ ենք գործարքին, նշանակում է, որ շատ դետալներ մշակված են, բայց որոշ ասպեկտներ դեռ մնում են։ Այո, որոշակի առաջընթաց է եղել, բայց դա անիմաստ կլինի, եթե գործարք չկայանա»,- ասել է նա։

«Մեզ անհրաժեշտ է հրադադար և պատանդների գործարք որքան հնարավոր է շուտ: Այս պատերազմը պետք է ավարտվի: Մենք չենք կարող կորցնել հավատը, որ դա հնարավոր է: Որովհետև հակառակ դեպքում մենք կհանձնվենք »,- հավելել է փոխնախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս