Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է: Այս մասին իսպանական El País պարբերականին տված հարցազրույցում հայտարերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ պետք է սովորել ապրել հարևանների պես:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին:
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նախօրեին նաև կարճատև առանձնազրույց են ունեցել՝ առանց իր մասնակցության: Այս մասին եվրոպացի գործիչն ասել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:
Արևելյան գործընկերության գագաթնաժողովին կքննարկվի մասնակից երկրների համար ներդրումների մեծ ֆինանսական փաթեթի հարց:
Ռուսաստանում մշակված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) տեխնիկական տեսանկյունից գերազանցում են թուրքական «Bayraktar» հարվածային անօդաչու թռչող սարքին։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։
Թուրքական լրատվամիջոցներն ակնհայտ վրդովմունքով են լուսաբանում Ֆրանսիայում ընթացող նախընտրական պայքարի շրջանակում նախագահի թեկնածուների հայանպաստ և հակաթուրքական հայտարարությունները։
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ դեկտեմբերի 14-ին մեկնարկած ու մի քանի ժամ տևած հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել՝ քննարկումները համարելով նշանակալի։
Գանձախույզները ավերել են Վանի Մուրադիե շրջանում, Աղսորիկ լեռան ստորոտին գտնվող հայկական պատմական Սուրբ Ստեփանոս եկեղեցին:
Թուրքիան և Հայաստանը կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ, որոնք կքննարկեն երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։
«Ինչի՞ համար այդ տեղեկությունը պետք է իմանանք թուրքից: Մենք կարող ենք սիրել-չսիրել թուրքերին, բայց նրանց դիվանագիտական փորձը և դիրքավորումը՝ նվազագույնը տեղեկություն հայտնելու առումով, միշտ եղել է որոշակի կանոնների ներքո, այսինքն՝ եթե չլիներ այդ կարգի պայմանավորվածություն, այդ կարգի հայտարարություններ չէին լինի»
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում օկուպացվեց նաև Հադրութը։ Տեղի բնակիչներն անցած ամիս բողոքի ակցիա արեցին Հանրապետության հրապարակի մոտ, ապա շարժվեցին դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ ներկայացնելով ոչ միայն հադրութցիների, այլև բռնի տեղահանված և օկուպացված մյուս շրջաններում ապրող մեր հայրենակիցների պահանջը, որն է՝ իրենց տալ փախստականի կարգավիճակ, ինչպես նաև Արցախում որպես խաղաղապահ տեսնել, օրինակ, ֆրանսիացիների։
«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ: Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ, և մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է վրացական Myway Airlines ցածրաբյուջե ավիաընկերության միջնորդությունը՝ նրան թույլատրելով վերսկսել աշխատանքը։
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանն է:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը փորձեց պարզաբանել, թե ինչ կարելի է ակնկալել այդ բանակցություններից` հաշվի առնելով Թուրքիայի հետպատերազմյան բոլոր հայտարարությունները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսին, որի շրջանակում անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:
Թեև պատերազմը դեռևս չի ավարտվել, ու այն հիմա պարզապես շարունակվում է այլ եղանակով, Հայաստանի իշխանությունը կրճատել է մեր բանակային կորպուսների թիվը մեկով: Ադրբեջանն արել է ճիշտ հակառակը՝ ստեղծել է նոր 6-րդ ռազմական կորպուսը, որը տեղակայվել է Արցախի բռնազավթված տարածքներում, և հենց այդ կորպուսն է, որն անընդհատ գնդակոծում է հայկական դիրքերն ու գերի տանում հայ զինվորներին։
Ամերիկյան մամուլում լայն արձագանք է գտել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը։ Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Բրյուսելում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հանդիպումը։ Հանդիպումը կայացել է Ալիևի՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել կատարած այցի շրջանակներում։ Հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս։
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 քաղաքացի, այսպիսով վիրուսից մահերի թիվը հասել է 130,764-ի:
Մոսկվայում օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հնգակողմ պլատֆորմի առաջին հավաքից հետո, որին մասնակցեց նաև ՀՀ Արտաքին գործերի (ԱԳ) փոխնախարար Վահե Գևորգյանը, հայ-թուրքական կարգավորման գործընթացը գործնական փուլ է թևակոխում:
Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Մինչ տարածաշրջանում աշխարհաքաղաքական և ենթակառուցվածքային նոր քարտեզ է գծվում, տարածաշրջանային բազմակողմ համագործակցության նոր ձևաչափեր են ձևավորվում Թուրքիայի և Ռուսաստանի հովանու ներքո, Փաշինյանն ու Ալիևը հետպատերազմյան երրորդ դեմ առ դեմ հանդիպման նպատակով պատրաստվում են մեկնել Բրյուսել:
Թուրքագետի խոսքով` «Զանգեզուրի միջանցքը» ձեռնտու է նաև Ռուսաստանին, որպեսզի այդ միջանցքով փակի Հարավային Կովկասի ճանապարհը Մինսկի խմբի երկու համանախագահող երկրների`ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի առաջ և չվերականգնի նրանց քաղաքական ներկայությանը տարածաշրջանում։
Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի հարցերով զբաղվող գործակալությունը մտադիր է հունվարի 15-ից կանոնավոր ավտոբուսային երթուղիներ գործարկել դեպի Ղարաբաղ:
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) խարխլում է տարածաշրջանի անվտանգությունը: Այդ մասին հաղորդվում է Իրանի կառավարության կայքում: «Խաթիբզադեն նկատողություն է արել Իսրայելի վարչապետի՝ ԱՄԷ այցի առնչությամբ:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի գնահատմամբ՝ 2021թվականը հայերի համար ամոթի, խայտառակության և պարտության տարի է եղել և այդպիսին էլ մնալու է պատմության մեջ:
Մեկ այլ լրագրողի հարցին՝ եթե նշում են, որ այսօր Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է, ապա այդ իշխանության ղեկավարը նույն ժողովրդից ինչո՞ւ չի հարցրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց հարցով.«Ժողովրդի՞ց հարցնենք, ռեֆերենդո՞ւմ անենք»։