Ադրբեջանում պատրաստվում են «Զանգեզուրի միջանցքի» բացմանը

Ադրբեջանում շարունակում են նախապատրաստվել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, կարծես ոչինչ չի եղել:

«Ադրբեջանի կառավարությունն աշխատում է Զանգեզուրի միջանցքը շահագործման հանձնելու ուղղությամբ. այս գործընթացներին մասնակցում է նաև Մաքսային պետական ​​կոմիտեն (ՄՊԿ)։ Այժմ մենք աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի անցակետերի վրա»,- լրագրողներին ասել է Պետական ​​մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բաղիրովը, հայտնում է ԱՊԱ-ն։

«Միաժամանակ մենք աշխատում ենք նոր նախագծերի վրա, և հաջորդ փուլում կսկսվեն շինարարական աշխատանքները»,- հավելել է Շահին Բաղիրովը։

«Զանգեզուրի միջանցքը» վերաբերում է Հայաստանի տարածքով անցնող մեկ, կամ ավելի ճիշտ, երկու երթուղու՝ երկաթուղային եւ ավտոճանապարհային։ Երևանը կտրականապես հայտարարել է, որ մերժում է «միջանցքային տրամաբանության» ոգով ցանկացած մոտեցում եւ մերժում է հաղորդակցություններին արտատարածքային կարգավիճակ տալու ցանկացած փորձ։ Բաքուն համառորեն շարունակում է հաղորդակցությունները «միջանցք» անվանել, թեև այս երկրի նախագահի մակարդակով թույլ փորձեր են արվել խոսել ճանապարհի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության մասին։

Տեսանյութեր

Լրահոս