Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Դոհայում հանդիպում է ունեցել Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ:
Պաշտոնական այցով Կատարում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն հանդիպել է Կատարցի պաշտոնակից Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանիի հետ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանից ժամկետներ է ակնկալում ստանալ, թե երբ կգործարկվի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»:
Հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ:
վ
ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ աղմկահարույց զեկույց է հրապարակել։ Թուրքիան մեղադրվել է կրոնական փոքրամասնությունների դեմ թշնամանքի միջավայրը թեժացնելու մեջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Քաթար: Հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 13 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագահականի թվով 15 միջնորդությունները հասել են խորհրդարանի նախագահությանը:
Ադրբեջանը տապալել է Ստոկհոլմում սպասվող Միրզոյան-Բայրամով հանդիպումը, որը պետք է տեղի ունենար, այսպես ասած, եվրոպական՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Օրերս Եվրախորհրդարանում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցով ԵԱՀԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Պիեռ Դևինը տեղեկացրել էր, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։
Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Տուշբա (Տուշպա) շրջանում դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00։46-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը հերթական հնարավորությունն էր միջազգային դերակատարների համար՝ քննարկելու աշխարհաքաղաքական զարգացումները:
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են «Ինտերպոլ»-ով Թուրքիայի կողմից որոնվող հինգ անձի, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Խովաևը, ամերիկացի Էնդրյու Շոֆերը և ֆրանսիացի Բրիս Ռոքֆեյն այսօր հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպմանը։
Վրաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3950 նոր դեպք:
Թուրքիան Ուկրաինային զգալիորեն ավելի շատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք է վաճառել, քան հաղորդվել էր նախկինում, իսկ ապագայում հնարավոր են նոր մատակարարումներ:
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 զինծառայողի. հայտնում է «Sputnik Ադրբեջանը»։
Ադրբեջանի ոստիկանությունը 2021 թ. դեկտեմբերի 1-ին բռնության միջոցով ցրել է Բաքվի կենտրոնում խաղաղ բողոքի ակցիան՝ ձերբակալելով տասնյակ ցուցարարների, որոնց թվում և ընդդիմության առաջնորդ Թոֆիգ Յաղուբլուին:
Միացյալ Նահանգները դեկտեմբերի 3-ին հարված է հասցրել Սիրիայում՝ ուղղված ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման բարձրաստիճան անդամի դեմ:
Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման գործում:
Ադրբեջանական կողմը հրաժարվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ստոկհոլմում հանդիպում անցկացնելուց:
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին հայրենիքում ստանում է անհրաժեշտ օգնություն և արտասահման տեղափոխվելու կարիք չունի:
Վրաստանի Քութայիս քաղաքում Թուրքիայի 25-ամյա քաղաքացի է ձերբակալվել թմրանյութերի խոշոր խմբաքանակ իրացնելու մեղադրանքով: Այդ մասին ասվում էՆԳ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Վրաստանում վերջին օրվա ընթացքում COVID-19-ով ախտահարման նոր դեպքերի թիվը նախորդ օրվա համեմատությամբ նվազել է 728-ով եւ կազմել 3731, մահացել է 72 հիվանդ:
Թուրքական կողմից նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել,որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը առնչվող հարցերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 76 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը երկրում հասել է 129․988-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասել էր, որ Հայաստանի մաքսային ծառայողներն արդեն իրենց ծառայությունն են իրականացնում Գորիս-Կապան ճանապարհահատվածում։
Վիեննայում միջուկային գործարքի գործողության վերսկսման շուրջը բնակացություններն ընթանում են լավ, բաց դանդաղ:
«Մի քանի ամիս առաջ խոսվել էր, որ Հանրապետական կուսակցության ձայնը լինելու է հնչեղ, լսելի, ինչպես և եղել է, ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նույնիսկ իշխանությունը կորցնելուց հետո մեր կուսակցությունը կարողացավ դիմակայել քաղաքական միավոր մնալու իր ցանկություններին, և դրա ամենակարևոր ատրիբուտներից մեկը միջազգային հարթություններում աշխատանքն է, և դրա պտուղները մենք տեսանք»
Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շրջանակներում բանակցությունների յոթերորդ փուլը կավարտվի դեկտեմբերի 3-ին, ինչից հետո եվրոպացի մասնակիցները կվերադառնան իրենց երկրներ՝ կոնսուլտացիաների շարունակման համար: