Մինչ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարում էր մոտ ապագայում Իրանի հետ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին, դեկտեմբերի 7-ին Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվում են Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղու ստեղծման մասին։ Ավելի ուշագրավն այն է, որ սա տեղի է ունենում անմիջապես ադրբեջանաիրանական շաբաթներ առաջ բռնկված սուր դիվանագիտական հակամարտությունից հետո, որը հարթելուն պես Իրանն ու Ադրբեջանը Թուրքմենստանի հետ գազի փոխանակման աննախադեպ խոշոր համաձայնագիր ստորագրեցին:
Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի պատվիրակությունները դեկտեմբերի 9-ին Վիեննայում հանդիպում կանցկացնեն Թեհրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները հանելու շուրջ բանակցությունները շարունակելու ֆոնին: Այդ մասին հաղորդել է Tasnim գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «ԱՄՆ-ում ոստիկանական բռնության միջադեպերը մաշկի այլ գույն ունեցողների դեմ պետք է դասակարգվեն որպես համակարգային ռասիզմ»։
Արցախի՝ 44-օրյա պարեազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել: Այս մասին տեղեկություն է տարածել ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
«Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնը ներկայացրել է Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները։ Հարցման 1260 մասակիցների 56 տոկոսը պատասխանել է, որ քվե չի տա Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, եթե նա առաջադրի իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2021 թվականի օգոստոսի 1-ից Վրաստանից արտահանվել է 15,2 հազար տոննա պնդուկ, որի արժեքը կազմել է 69,8 միլիոն ԱՄՆ-ի դոլար: Այդ մասին ասվում է շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ:
Թուրքիայի բնակչության ամենահարուստ 10%-ը տնօրինում է ողջ երկրի եկամուտների 54%-ը: Այս մասին հայտնի է դարձել Փարիզի World Inequality Lab-ի կողմից կազմվող համաշխարհային անհավասարության մասին 2021 թվականի զեկույցից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Կարծում եմ, ամեն ինչ բոլորիս աչքի առաջ է տեղի ունեցել և տարընթերցումների տեղիք չպետք է տա: Մենք ըստ էության պահանջել էինք մի քանի հարցերով՝ գերիներ, ռազմավարի պուրակ, մշակութային հուշարձանների պահպանություն, հայատյացության քարոզի դադարեցում, միջանկյալ միջոց կիրառել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ԵՊՀ դոցենտ, փաստաբան Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) արդարադատության միջազգային դատարանի կայացրած միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշմանը:
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։
Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության իրականացման ընթացքը:
Ռուսաստանը ՄԱԿ-ի՝ փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վարչությանը կոչ է արել ակտիվացնել փախստականների և ներքին տեղահանված անձնանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին ուղղված աշխատանքը:
Էս էլ ձեր ԱՊԱԳԱՆ…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անակնկալ է եղել Հայաստանի իշխանությունների համար:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը:
Զբոսաշրջիկների շրջայցն Անիի ավերակներ հեշտ ու հարմարավետ դարձնելու համար շահագործման է հանձնվել էլեկտրական կառք (ֆայտոն)։ Հայ-թուրքական սահմանամերձ գոտում գտնվող Անիի ավերակները գրանցված ենք UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դեռ 2019 թվականի հուլիսի 8-ին հրապարակված google քարտեզով երևում էր, որ Նախիջևանի մեր պետական սահմանից մոտ 30 մետր հեռավորության վրա Ադրբեջանը կառուցել և ավարտել է մի շինություն, որն ամենայն հավանականությամբ ռազմական օբյեկտ չէ, այլ մաքսային տերմինալ:
Ադրբեջանում գործող «Պաշտպանության գիծ» հասարակական կազմակերպության ամենամսյա հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը նոյեմբեր ամսին շարունակել է մնալ ծայրահեղ ծանր:
Վրաստանի բժիշկները ձմեռային տարեշրջանի գալով ազդարարում են երկրում տվինդեմիայի տարածման մասին եւ եւս մեկ անգամ բնակչությանը հորդորում են՝ պատվաստվել։ Տվինդեմիան երկու վարակների՝ կորոնավիրուսի եւ գրիպի հաստատումն է:
Իրանական կողմը տեղեկացվել է կատարվածի մասին:
Նոյեմբերի 28-ին Աշխաբադում Իրանի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի ստորագրած գազի տարանցման համաձայնագրից հետո Ադրբեջանի պետական քարոզչությունը և դրան ծառայող փորձագիտական շրջանակները տարածաշրջանային նոր պրոյեկտներ են սկսում գցել լրատվադաշտ, որոնք անմիջականորեն վերաբերում են ՀՀ տարածքին: Պարզվում է, որ Ադրբեջանի քարոզչական շրջանակները շատ ավելի հավակնոտ ծրագրեր են փորձում վերագրել, այսպես կոչված, Զանգեզուրյան, Նախիջևանյան կամ Թյուրքական, իրենց իսկ խոսքերով, միջանցքին, հայկական կողմի պնդմամբ՝ ճանապարհին:
Թուրքիայի ԶՈՒ-ն հատուկ գործողության շրջանակներում սպանել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) ղեկավարներից Ֆերհաթ Թունչին, ով հայտնի է եղել Ռուբար կեղծանվամբ:
44-օրյա պատերազմից մեկ տարի անց էլ չի հաջողվում հստակեցնել ԼՂ հակամարտության բուն քաղաքական կարգավորման ձևաչափը: Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափը, թերևս, հետպատերազմյան միակ ֆորմատն է, որով հանդիպումներն ունեն հստակ օրակարգ և տրամաբանություն, որքան էլ դրանք ՀՀ շահերից չեն բխում, քանի որ այդ ձևաչափով հետաքրքրված են հատկապես Ադրբեջանն ու Ռուսաստանը:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Սամբուլում Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ և գործադիր մարմնի ղեկավար Թահիր Բուդաքովի հետ հանդիպմանը խոսել է 44-օրյա պատերազմի, ներկայիս իրավիճակի ու Հայաստանից ունեցած սպասելիքների մասին:
Թուրքիայում գործող «AREA Araştırma» կազմակերպության կողմից նոյեմբեր ամսին իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ի վարկանիշը, որում ընդգրկված են «Արդարություն և Զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները, շարունակում է անկում ապրել:
Դեկտեմբերի 7-ին պայթյուն է տեղի ունեցել Բասրա քաղաքում, որը գտնվում է Իրաքի հարավ – աեւելքում: Այդ մասին հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը։
ԱՄՆ-ի ուժերի ռազմական ավտոմեքենաների շարասյունը հարձակման է ենթարկվել Հասեքեի նահանգում: Դեկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Դոհայում հանդիպում է ունեցել Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ: