Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված Ղարաբաղում խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանի» (չակերտները՝ Tert.am, օկուպացված Արցախի Հանրապետություն) 19 դիտակետերում։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Դրանում նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Տեսանյութեր

Լրահոս